«Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, ներառյալ տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց կյանքի որակի բարելավմանը Հայաստանում, նպաստել նրանց անկախ կյանքին և տնտեսական հզորացմանը Հայաստանում: Այս ամենին հասնելու համար ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ ու ծառայություններ, այդ թվում՝ անհատական հոգեբանի ծառայություն, փոխօգնության ծառայություն, որտեղ հաջողությունների հասած հաշմանդամություն ունեցող կանայք պատմում են իրենց հաջողության պատմությունը՝ դառնալով ոգեշնչման աղբյուր, անկախ կյանքի հմտությունների դասընթացներ ենք իրականացնում մտավոր խնդիրներ ունեցող կանանց ու աղջիկների համար։ Ձեռք բերելով տարբեր հմտություններ, նրանք դառնում են ինքնուրույն, օրինակ, փողոցը միայնակ անցնելուց մինչև ինքնուրույն գնումներ կատարելը։ Լսողության խնդիր ունեցողներին սովորեցնում ենք ժեստերի լեզու, գրավոր շփում ու անկախ կյանքի այլ հմտություններ, որպեսզի կարողանան ներառվել հասարակության մեջ», — ասում է ծրագրի համակարգող, մոնիթորինգի և գնահատման մասնագետ Ռոզա Ավագյանը։
Ծրագրում այս պահին շուրջ 70 շահառու է ներառված, բոլորն էլ Շիրակի մարզից, բայց այս անգամ աշխարհագրությունը մեծացվել է։ Շուրջ 30 շահառուներ էլ կներգրավվեն այլ մարզերից, ովքեր տեղահանված ու հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկներ են։ Այս պահին տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատում է արվել, ուսումնասիրության արդյունքները հիմա քննարկման փուլում են։
«Շուրջ 60 տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց մասով հետազոտություն է իրականացվել ու երբ որ արդեն արդյունքները պատրաստ լինեն, մենք այն կքննարկենք պատկան մարմինների հետ, որպեսզի գտնենք հնարավոր ուղիները մարդկանց աշխատաշուկայում ու հասարակության մեջ ներգրավելու համար։ Բացի այդ, նախատեսում ենք նաև դասընթացներ մարզերում, հանդիպումներ ենք ունենալու, խոսելու ենք գործատուների հետ, որ պատրաստ լինեն ընդունել աշխատանքի հաշմանդամություն ունեցող անձանց։ Նաև Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի հետ ենք աշխատելու և նրանց միջոցով փորձենք հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր ծառայություններ մատուցել», — ասում է Ռոզա Ավագյանը։
Այս մի քանի ամիսների ընթաքում դրական արդյունքներն արդեն իսկ նկատելի են, նշում է Ռոզան։
Արդյուքնները տարբեր են՝ սկսած նրանից, որ հաշմանդամություն ունեցող անձինք տիրապետելով իրենց իրավունքներին ավելի պահանջատեր են դառնում, վերջացրած նրանով, որ նախկինում եթե տնից դուրս չէին գալիս, հիմա ինքնուրույն օգտվում են տրանսպորտից։ Աշխատանք է տարվում նաև նրանց ընտանիքի անդամների հետ։
Ծրագրի դրական արդյուքնի մասին նաև իրենք՝ շահառուներն են խոսում։
Մեր զրուցակիցը 30 տարեկան է, Շիրակի մարզից, ի ծնե տեսողության խնդիր ունի։ Մասնագիտությամբ արվեստի պատմաբան է։ Ասում է նախկինում գործ գտնել չէր կարողանում ու նույնիսկ խուսափում էր աշխատանքի համար դիմելուց, քանի որ վստահ էր, որ մերժվելու է։ Հիմա, ասում է, կդիմի անպայման ու կպահանջի իր համար խելամիտ հարմարեցումներ անել։
«Ես դասընթացներին մասնակցում եմ հունիսից։ Իրավաբանական-խորհրդատվական դասընթացներին եմ մասնակցել ու շատ գոհ եմ։ Իհարկե, նախկինում էլ իմ իրավունքների մասին գիտեի, բայց հիմա իմ գիտելիքներն ավելի հիմնավոր են, ինչն ինձ ավելի ինքնավստահ է դարձնում», — ասում է մեր զրուցակիցը։
Նա նաև փոխօգնության դասընթացներին է մասնակցում, ինչից, ասում է շատ է ոգևորվում ու նրանց օրինակին հետևելով ապագայի համար նոր ծրագրեր է կազմում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան
Վեհ, ինքնուրույն ու պրոակտիվ, կարճ ասած՝ ՎԻՊ կանայք։ Այսպես է կոչվում ծրագիրը, որը «Ագաթ» ՀԿ-ն մեկնարկեց այս տարվա ապրիլին ու 1,5 տարի շարունակ լինելով հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների կողքին, նրանց սովորեցնելու է լինել ինքնուրույն ու հասնել հաջողությունների կյանքում։