
Կարինե Գրիգորյան
Համակարգող, Կոալիցիայի անհատ անդամ
Կարդալ ավելին
Փակել
2023 թ-ից աշխատում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայիում՝ որպես համակարգող։

Գայանե Գրիգորյան
«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար
Կարդալ ավելին
Փակել
Գայանե Գրիգորյանը Գյումրիում գործող «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավարն է: Որպես մարդու իրավունքների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների փորձագետ՝ նա իրականացրել, ղեկավարել և համակարգել է ավելի քան 30 ազգային և միջազգային ծրագրեր, որոնք ուղղված են եղել տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը, ինչպես նաև Հայաստանում ներառական և իրավունքահենք օրենսդրության ընդունման աջակցմանը: Գայանեն մշտապես հանդես է գալիս հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության իրավունքների, մատչելի և առանց խոչընդոտների միջավայրի ու հնարավորությունների ստեղծման, հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական, առողջապահական, կրթական և աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ: Գայանեն հեղինակել և համահեղինակել է բազմաթիվ զեկույցներ, ձեռնարկներ և հոդվածներ, որոնք տարբեր կազմակերպությունների կողմից օգտագործվում են որպես արժեքավոր ռեսուրսներ:

Ռոզա Ավագյան
«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի վարչական օգնական
Կարդալ ավելին
Փակել
2023 թվականից աշխատում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում՝ որպես ծրագրի վարչական օգնական։

Հայկ Մկրտչյան
Համայնքների հզորացման համակարգող
Կարդալ ավելին
Փակել
Հայկ Մկրտչյանը մասնագիտությամբ քաղաքագետ է։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում աշխատում է շուրջ 10 տարի։ Այդ ընթացքում նա համագործակցել է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ունի նաև պետական կառավարման համակարգում աշխատելու փորձ՝ շուրջ 6 տարի աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։
Հանդիսանում է «ՀԱՍԿ » սոցիալ-կրթական աջակցության կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Հարբժշկական հայկական ասոցացիայի նախագահ։
2021 թ-ից աշխատում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայիում՝ որպես համակարգող։

Սիփան Ասատրյան
Հաղորդակցության համակարգող, Կոալիցիայի անհատ անդամ
Կարդալ ավելին
Փակել
Սիփան Ասատրյանը մասնագիտությամբ բանասեր է։
2012թվականից ներգրավված է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մասնավորապես տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների տրամադրման, շահերի պաշտպանության աշխատանքներում։
2017-2022թթ եղել է ԵՊՄՀ Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ, 2014-2016թթ սովորել է ԵՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Տիֆլոմանկավարժության բաժնի մագիստրատուրայում, 2010-2012՝ ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի մագիստրատուրայում։
Դասավանդում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում։
2018թվականից Երևանի ավագանու անդամ է։

Լենա Հովհաննիսյան
Հանրային կապերի պատասխանատու
Կարդալ ավելին
Փակել
Լենա Հովհաննիսյանը մասնագիտությամբ լրագրող-պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է։
Լրագրության, հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում շուրջ 7 տարվա աշխատանքային փորձ ունի։
Աշխատել է «Շանթ» ՀԸ-ում (լրագրող), ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում (հանրային կապերի պատասխանատու), «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում (մարզային ծրագրերի համակարգող)։
Մասնագիտական դասընթացներ է վարել և համագործակցել է տարբեր տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ։ («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Մարդը կարիքի մեջ» ԲՀկ և այլն)
2022թ-ից աշխատում է «Ագաթ» ՀԿ-ում և Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայիում՝ որպես հանրային կապերի մասնագետ։

Անահիտ Չիլինգարյան
Իրավական աշխատանքների համակարգող
Կարդալ ավելին
Փակել
Անահիտ Չիլինգարյանը ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Միջազգային և եվրոպական իրավունքի մագիստրոսական ծրագիրը և Հնդկաստանի իրավաբանների հանրույթի իրավաբանական քոլեջի Հոգեկան առողջության, իրավունքի և քաղաքականության կենտրոնի Հոգեկան առողջության, մարդու իրավունքների և իրավունքի միջազգային դիպլոմի ծրագիրը (International Diploma in Mental Health, Human Rights, and Law from ILS Law College, Center for Mental Health, Law and Policy)
Ունի հետազոտության և տարբեր խմբերի համար (երեխաներ, երիտասարդներ, իրավաբաններ և այլ մասնագետներ) դասընթացների վարման շուրջ 10 տարվա փորձ մարդու իրավունքների, հոգեկան առողջության և հավասարության իրավունքի ոլորտում։
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում դասավանդում է «Հոգեկան առողջության իրավունք» առարկան։

Տիգրան Պետրոսյան
Աշխատաժողովների և ենթադրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկող
Կարդալ ավելին
Փակել
Տիգրան Պետրոսյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Դասավանդում է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում։
2021-2022թթ․ աշխատել է որպես ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար։
2019-2021թթ․ եղել է Շիրակի մարզպետ։
2014-2019թթ․ աշխատել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ում որպես շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատու։
Մասնակցել ու համակարգել է տեղական և միջազգային մի շարք ծրագրեր։
2022թ․-ից աշխատում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում որպես՝ աշխատաժողովների և ենթադրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկող։

Հասմիկ Կարապետյան
Ծրագրի իրավաբան
Կարդալ ավելին
Փակել
Հասմիկ Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է ունի փաստաբանի որակավորում ։
Իրավական ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 14 տարի։ Այս տարիների ընթացքում համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ։
2021 թ-ից աշխատում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայիում՝ որպես իրավաբան։
Անվճար իրավաբանական խորհրդատվության և աջակցության համար, կարող եք զանգահարել +374 94043142 (Whatsapp, Viber) հեռախոսահամարով։

Անուշ Ասլանյան
Ջատագովության հանձնաժողովի համակարգող
Կարդալ ավելին
Փակել
Անուշ Ասլանյանը մասնագիտությամբ կենսաբան է։
2014թ-ից հանդիսանում է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության ղեկավարը։
2021թ-ից ձեւավորվել է Լոռի Շահերի Պաշտպանության նախաձեռնող խումբը։
Հանդիսանում է EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի ստեղծման ծրագրի ղեկավար։
Վերջին տարիներին վարել է մի շարք դասընթացներ որպես շահերի պաշտպանության փորձագետ։