Նեղլիկ փողոցի սկզբնամասի փոքր տան բակը ցույց տալով՝ 37-ամյա Քրիստինեն ուղեկցում է ինձ եւ խոսում ընտանեկան դժվարությունների մասին։ Անկեղծանում է՝ չի սիրում լուսանկարվել ու նկարահանվել։
Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, եկամտի հիմնական աղբյուրը պետական աջակցությունն է։ Քրիստինեի ամուսինն ունի առողջական խնդիրներ, ավագ որդին մանկուց հաշմանդամ է, իսկ
կրտսեր որդին ծնվել է 9 ամիս առաջ։
Մայր ու տատ ամեն անգամ խորհուրդներ են տալիս 7-ամյա Լեւոնին (անունը փոխված է)։ Մայրը՝ Քրիստինեն, պատմում է՝ Լեւոնը, ունի էպիլեպսիա հիվանդություն, աուտիզմ։ Երեխան չափազանց ակտիվ է, չհարմարվող, զայրացկոտ։ Տատն անկեղծանում է՝ «Երկուսով մի կերպ յոլա են տանում երեխային»։
Քրիստինեն պատմում է, որ 2018 թվականին, երբ փորձել է Լեւոնին ընդունել մանկապարտեզ, աշխատակազմը, իմանալով հիվանդության մասին, հրաժարվել է։ Ընտանիքը սպասել է մինչեւ երեխան ընդունվի դպրոց։ Թեպետ դպրոցում երեխայի հետ աշխատում են ուսուցիչները, նաեւ հոգեբանը, սակայն, մայրը պնդում է՝ որդին անտառաճանաչ է, չի սիրում սովորել։ «Դասերը չի անում, չի սիրում սովորել»։ Մայրը նաեւ պատմում է, որ երեխայի ազատ ժամանակն այլ հաստատություններում անցակցնելու համար տարբեր
տեղեր է դիմել, սակայան ապարդյուն։ «Ասում էին՝ դպրոցում իր հետ աշխատում են, կա հոգեբան, մենք չենք կարող իրեն վերցնել, մեզ մոտ ընդունել։ Ասում էին՝ երեխան խնդիրներ չունի»,-ավելացնում է մայրը։
Լեւոնն ինձ հետ զրույցում անկեղծանում է՝ սիրում է ֆուտբոլ դիտել, խոսել անգլերեն, իսկ երազանքը անվտանգության աշխատող դառնալն է։
Սկեսրոջ, հաշմանդամություն ունցող ամուսնու եւ որդիների հետ Քրիստինեն 7 տարի է՝ ապրում է Գյումրիում։
Տունը, որտեղ ապրում են, բավական փոքր է ու նեղ՝ երկու սենյակ, որոնք ծառայում են եւ հյուսենյակ, եւ ննջասենյակ, եւ խոհանոց։
Կրտսեր որդին ընդամենը 9 ամսական է։ Մայրն ուրախ ասում է. «Առողջ է, ոչ մի խնդիր չունի»։
Ընտանիքը սոցիալապես անապահով է։ Մեկ-մեկ օգնում են Գյումրու համայնքապետարանն ու Շիրակի մարզպետարանը։ Ընտանիքի հայրը հիմնական աշխատանք չունի, երբեմն օգնում է ավտոլվացման կետում աշխատող եղբորը եւ «կողքից» գումար ստանում։
Պետությունից Քրիստինեի ընտանիքը ամսական ստանում է նպաստ՝ 31 հազար դրամ, երեխայի
հաշմանդամության թոշակը՝ 41 հազար դրամ եւ սկեսրոջ կենսաթոշակը՝ ամսական 36 հազար դրամ։
Սկեսուրը շուրջ 18 տարի աշխատել է Լենինականի արդուկի գործարանում։ Հիմա գործազուրկ է։ Դժգոհում է՝ ապրուստի միջոց չունեն։ «Պայմաններս շատ դժվար են, ոչ կհասցնենք ուտելիքին, ոչ հագնելուն, էս կողմից, էն կողմից մի կերպ կապրինք, շոր կուտան հարեւանները»,-ասում է նա։
Հարս ու սկեսուր, ցույց տալով գազի վառարանն ասում են. «Վախենալով կվառենք, գիտենք, որ չենք կարողանա վճարել»։
Ընտանիքին երբեմն-երբեմն նյուական աջակցություն են ցուցաբերում Գյումու համայնքապետարանն ու Շիրակի մարզպետարանը, սակայն ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական օժանդակության կարիք ունի Քրիստինեի ընտանիքը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական
բարեփոխումների կոալիցիան, եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության
տեսակետները:
Անի Մկրտչյան