Հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, որում նշվում են Հայաստանում այն ոլորտները, որոնցում հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով չի ապահովվել մատչելիություն։ Դրանց ցանկում են կրթության, առողջապահական ծառայությունների, հասարակական շենքերի և տրանսպորտի հասանելիությունը: Զեկույցում ընդգրկված են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից առաջարկվները։ Կոալիցիան մտահոգված է, որ կառավարությունը մեծացնում է երեխաների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ գոյություն ունեցող հաստատությունները, փոխարենն ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան անկախ ապրել իրենց համայնքներում։
Զեկույցում ասվում է՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ համատարած խնդիր։ Օրենքը և կառավարության հատուկ որոշումը պահանջում են, որ ինչպես նոր շենքերը, այնպես էլ հիմնանորոգման ենթակա շենքերը, ներառյալ՝ դպրոցները, մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Շատ քիչ շենքեր, ներառյալ՝ դպրոցներն ու մանկապարտեզները, կամ այլ շինություններ են մատչելի, նույնիսկ եթե նոր են կառուցվել կամ վերանորոգվել: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հիվանդանոցները, հաստատություններում խնամքը և այլ վայրեր մնացել են ստանդարտից ցածր կարգավիճակում»:
Զեկույցից պարզ է դառնում, որ, ի տարբերություն նախորդ տարվա, կառավարությունը նվազեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՀԿ-ների հետ կանոնավոր քննարկումներ անցկացնելու պրակտիկան, և տարբեր որոշումներ են կայացվել առանց հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներին։ Կառավարության օրակարգում պարբերաբար հայտնվել են որոշումների նախագծեր, որոնք նախկինում հանրային քննարկման չեն դրվել։ Նաև ներառվել է այն, որ ՀՀ կառավարությունը խտրական կերպով և առանց հանրային քննարկման մերժել է (հիմք է ստեղծել մերժելու) մանկատների՝ հաշմանդամություն ունեցող սաներին բնակարանի գնման վկայագիր ստանալուց՝ հաշմանդամության հիմքով։
Փաստվել է, որ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան մտահոգված է, որ կառավարությունը մեծացնում է երեխաների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ գոյություն ունեցող հաստատությունները, փոխարենն ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան անկախ ապրել իրենց համայնքներում։ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան և օմբուդսմենը մտահոգություն են հայտնել որոշման դրույթների վերաբերյալ, որոնք թույլ են տալիս ամլացնել դատարանի կողմից իրավաբանորեն անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձանց՝ բժշկական ցուցումների և դատարանի որոշման հիման վրա: Ըստ կոալիցիայի՝ որոշման ընդունման դեպքում առանձնապես խոցելի կլինեին բնակելի հաստատություններում ապրող անձինք, քանի որ դա հնարավորություն կտա դիմել դատարան՝ նրանց նկատմամբ հարկադիր ամլացում կիրառելու համար։ Տարեվերջի դրությամբ նախագիծը չէր ընդունվել»,-ասված է զեկույցում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան