Կոալիցիայի մասին Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ձևավորվել է «Ագաթ» հաշմանդամություն ...
Կարդալ ավելին

Անձնական օգնական. ովքե՞ր են նրանք ու ի՞նչ գործառույթ են իրականացնում

2021  թվականին ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը (տես ...

07.09.2023
Կարդալ ավելին
Նոր ծրագիր հաշմանդամություն ունեցող կանանց հզորացման համար

«Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, ...

05.09.2023
Կարդալ ավելին
Կդառնամ ՏՏ առաջատար մասնագետ ու սեփական ընկերություն կբացեմ․ Էմանուելն ու իր մեծ նպատկները

Էմանուել Խաչատրյանը պատմում է՝ միշտ է հետաքրքրություն ունեցել նորարարության ու ...

14.09.2023
Կարդալ ավելին

լուսանկարում Էմանուել Խաչատրյանն է


Էմանուել Խաչատրյանը պատմում է՝ միշտ է հետաքրքրություն ունեցել նորարարության ու կոնկրետ ՏՏ ոլորտի հանդեպ։ «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն հաճախելուց հետո իր նպատակասլացությունը բազմապատկվում է, իսկ կենտրոնի «9 քայլ դեպի աշխատաշուկա ծրագիրը», որին էմանուելը ևս մասանկցել է, մի քանի քայլով մոտեցնում է իր նպատակների իրականացմանը։ Այստեղ Էմանուելի ուսումնասիրած մասնագիտություններից մեկը լուսանկարչությունն է։ Կարճ ժամանակ անց «Էմիլի Արեգակի» և  «ԱՐՄ ստրոնգ» համայնքային զարգացման ՀԿ-ի միջև համագործակցության արդյունքում Էմանուելը մասնակցում է «Հմտությունների դպրոց» ծրագրին, որն իրականացվում է «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում։  

«Կար ժամանակ, երբ  ուզում էի խոհարար դառնայի, բայց երբ դասընթացների ժամանակ սովորեցի կայքերի պատրաստումը հասկացա, որ սա ինձ հոգեհարազատ է։ Ես հիմա վստահ եմ, որ հաջողություն կունենամ այս ոլորտում»,-նշում է Էմանուելը։ Հիմա ցանկանում է հմտությունները փորձել ու աշխատանք է փնտրում։

19-ամյա երիտասարդի խոսքով մինչ ակտիվ դասընթացների մասնակցելն ու տարբեր կազմակերպություններ հաճախելը ավելի պարփակված է եղել, իր խոսքով պատճառը հավանաբար նաև կարծրատիպերն են՝ ուղղված հաշմանադամություն ունեցող անձանց։ Չնայած ընտանիքի աջակցությունը միշտ է ունեցել ու տանը եղել է հավասարը հավասարի սկզբունքով, բայց օրինակ՝ դպրոցում համադասարանցիների հետ շփումն այնքան էլ չի ստացվել։

«Ընտանիքում կար ժամանակ, երբ ես էի ասում, որ չեմ կարող ու պատրաստվում էի հանձնվել, բայց նրանք ինձանից շատ էին հավատում, վստահում ուժերիս։ Դպրոցում պատկերն այլ էր, ես առանձնապես քայլ չէի անում շփվելու համար, դասարանցիներս ևս։ Ըստ ինձ դպրոցներում կրթական նոր մոդել է պետք մտածել, որի արդյունքում աշակերտներն ավելի թիմային կդառնան, դա կնպաստի շատ խնդիրներ լուծելուն, ինչպես նաև նոր մեթոդաբանություն է պետք, որպեսզի դպրոցն ավարտես արդեն մասնագիտական կողմնորոշում ունենալով»,- նշում է Էմանուելը։

Վերադառնալով ոչ ֆորմալ կրթությանը Էմանուելը նշում է՝ դեռ նպատակ ունի html ծրագարավորում և անգլերեն սովորելու, որոնք ևս վստահ է՝ իրագործելու է։ 19-ամյա երիտասարդը խոստանում է ապագայում՝ երբ հմուտ ծրագրավորող դառնա, սեփական ՏՏ ընկերությունն է հիմնելու, որտեղ աշխատանք կգտնեն նաև հաշմանադամություն ունեցող անձինք։

 Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Հրաչ Սահակյան 

Ինքնընկալում և ինքնաճանաչում. հաշմանդամությունը ինքնության մաս

10 կարծրատիպեր և հարցեր չտեսնող անձանց մասին

Անցանկալի գործելակերպեր, որ ցանկալի չէ անեն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները

ՔՀԿ-ների ﬕջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում և մոնիթորինգ. ընտրություններ բոլորի համար

program_1

«Դեպի ներառական Հայաստան»

program_2