Գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի առաջնության չեմպիոն է դարձել։ Տեղեկությունը երեկ սստացվեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունից, հետո արդեն մենք հասցրինք զրուցել նաեւ դեռ Հայաստան չվերադարձած Գրետայի հետ:
ԱՄԷ Դուբայ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությանը 40 երկրի 243 մարզիկ էր մասնակցում, Գրետան այս մրցաշարում հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում։
2 երեխաների մոր՝ գյումրեցի Գրետայի համար երբեք հաշմանդամություն ունենալը խոչընդոտ չի եղել, հաշմանդամություն ձեռք է բերել 88-ի աղետալի երկրաշարժի հետևանքով, այս վերջին 34 տարիները, սակայն երբեք պասիվ ընթացք չեն ունեցել: Գրետան սպորտային գործունեության ու ընթացքի մասին մեծ հպարտությամբ է խոսում.
‹‹Սպորտով սկսել եմ զբացղվել շատ վաղուց, դեռ 90-ականներից, հաշմանդամային ծանրամարտ սպորտաձևի մեջ մտել եմ 2015-16 թվականներին, առաջին մրցումը եղել է 2007 թվականին, Հունաստանի Եվրովապայի առաջնությունը, հենց դրանով էլ սկսկվել է իմ սպորտային մեծ կարիերան: 6 միջազգային մեդալներ ունեմ արդեն, 3 արծաթ, 1 բրոնզ և արդեն 2 ոսկի:
Լուսանկարը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի ֆեյսբուքյան էջից
Պատկերված են Գրետա Վարդանյանն ու կոմիտեի փոխնախագահը
Դուբայի աշխարհի գավաթ առաջնությունում անձնական պայքարում 55 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեցի, 55 ու 61 կգ քաշային կարգերի պայքարի 3 մոտեցումների ընդհանուր հաշվարկով էլ կրկին առաջին տեղ գրավեցի, բարձր ցուցանիշ գրանցելով››:
Գրետան միևնույն ժամանակ խոսում է նաև մինչ այս հաղթանակն ու նույնիսկ այստեղ եղած բազմաթիվ դժվարությունների մասին, որոնք, սակայն երբեք կանգառի պատճառ չեն դառնում.
‹‹Պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահի ու իմ համար մի կերպ, դժվարությամբ ենք գումար գտել, որպեսզի գայինք ու մասնակցեինք, հայ մարզիկ միայն ես էի, Հայաստանը մենակ ես էի ներկայացնում: Ծանրամարտը անկանխատեսելի է, ու ամեն վայրկյան բան կփոխվի, այնպես ստացվեց, որ մտածեցինք, որ 2-րդ կամ 3-րդ տեղի համար ենք պայքարում, բայց ամեն ինչ դասավարվեց այնպես, որ կարողացա ավելի ուժեղ մարզիկների շրջանցել››:
Հայաստանում կա հաշմանդամների պարալիմպիկ կոմիտեն, երկար տարիներ ենք սպորտում եղել, շուրջ 30 տարի տարբեր հաշմանդամություն ունեցող անձինք տարբեր սպորտաձևերով են զբաղվել, ես հիմնականում ծանրամարտով եմ զբաղվել: Ցավոք, մեր կառավարությունը իմացել է մեր հաջողությունների մասին, բայց ցավով եմ ասում՝ հավասար չեն մոտենա օլիմպիկ ու պարալիմպիկ սպորտաձևով զբաղվող մարդկանց ու այդ սպորտաձևերին››:
Լուսանկարում Գրետա Վարդանյանն է պարապմունքի ընթացքում
Չնայած այս դժվարություններին ու խնդիրներին՝ գրաված ոսկիները նոր հաջողության ու նոր նշաձողի սահմանման նախապայման են, նշում է Գրետան.
‹‹Այս տարի ոսկիով ավարտեցի տարին, ինչպես ուզում էի և սպասում, հաջորդ տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություն ունեմ, պարտադիր մասնակցելու եմ, որպեսզի ունենամ ուղեգիր 2024-ին Փարիզում մասնակցելու խաղերին:
Հաղթանակից հետո շատ բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ ստացա ընկերներից, բարեկամներից, մարիզչներից, որի համար անչափ շնորհակալ եմ, ամեն ինչ դեռ առջևում է››:
Մեր զրուցակիցը շուտով կլինի Հայաստանում հաղթանակը կիսելու ընտանիքի հետ ու շարունակելու մարզվել՝ գործի դնելով մեծ կամք ու ֆիզիկական ուժ:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան