Չնայած վերջին տարիներին հաճախ է խոսվում ՀՀ-ում ժողովրդավարություն և հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների մասին, բայց Human Rights Watch-ի զեկույցը այլ բան է ցույց տալիս։
Զեկույցում նշվում է, որ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ հնարավորություն տալով անհատներին բողոքներ ներկայացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե, որը վերահսկում է մասնակից պետությունների կողմից կոնվենցիայի կատարումը:
Օգոստոսին Կառավարությունն ընդունել է երկու կանոնակարգ՝ հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայությունների և խելամիտ հարմարեցումների վերաբերյալ:
Զեկույցում ներկայացվում է «Ներառական իրավական բարեփոխումների» կոալիցիայի դիրքորոշումը վերը նշված կանոնակարգերի վերաբերյալ։
Ըստ Կոալիցիայի որոշումներն ընդունելիս հաշվի չի առնվել հաշմանդամություն ունեցող անձանց կարծիքը և անձնական օգնականի ծառայությունները հասանելի են լինելու միայն սոցիալապես և տնտեսապես մարգինալացված ընտանիքների հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ըստ ներկայացրած վերլուծության՝ 2022 թվականին հինգ պետական մանկատներում ապրել է հաշմանդամություն ունեցող 475 երեխա, դպրոց հաճախել է ընդամենը 230-ը: Կառավարությունը չի հայտնել հաշմանդամություն ունեցող երեխաներին պետական հաստատություններից կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ տեղափոխելու վերաբերյալ համապարփակ ծրագրի մասին: Հաշմանդամություն ունեցող երեխաները մնում են առանձնացված մանկատներում, հատուկ դպրոցներում կամ տանը՝ չստանալով կրթություն կամ ստանալով սահմանափակ կրթություն:
Զեկույցում նշվում է նաեւ Կառավարության անարդյունավետ ներդրումների մասին, քանի որ շարունակվում է ներդրումներ կատարվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մնացած երեք պետական մանկատներում՝ միջազգային պարտավորություններին համապատասխան համայնքային ծառայություններում և աջակցության մեջ ներդրումներ կատարելու փոխարեն:
Անհայտ թվով հաշմանդամություն ունեցող երեխաներ նույնպես շարունակում են ապրել վեց մասնավոր մանկատներում՝ նվազագույն պետական վերահսկողությամբ: Երեխաները, որոնք ապրում են մանկատներում, 18 տարեկանը լրանալուն պես իրավունք ունեն դիմելու պետական ֆինանսական աջակցության՝ բնակարան գնելու համար: Բացի անարդյունավետ ներդրումից, զեկույցում ընդգծվում է Կառավարության կողմից 2021 թվականի հոկտեմբերի խտրական որոշման մասին, որը հաստատություններում ապրող «ինքնասպասարկման ապահովման ունակություններ» չունեցող անձանց փաստացի զրկել է այս իրավունքից:
Իշխանությունները դեռ չեն կատարել աջակցությամբ որոշումների կայացման մեխանիզմների համար օրենսդրական կարգավորումներ ներմուծելու իրենց պարտավորությունը: Հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող չափահաս անձինք կարող են զրկվել գործունակությունից, ինչի հետևանքով նրանց նկատմամբ սահմանվում է լիակատար խնամակալություն՝ խախտելով միջազգային պարտավորությունները։ Իշխանությունները չունեն հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային ծառայություններ ներդնելու համապարփակ ծրագրեր, փոխարենը շարունակում են ներդրումներ կատարել հաստատություններում և հաստատություններում՝ խնամքի մեջ:
Հարկ է նշել , որ հաճախ խոսվող հավասար իրավուքները միֆ են դառնում, երբ փաստացի Հայաստանում դեռ գոյություն ունեն նման արատավոր որոշումներ ու իրավունքի խախտումներ՝ ինչպես վերոնշյալներն են։
Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այստեղ
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան