Գյումրիում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցած ու քաղաքի ղեկավարումը ստանձնած ավագանու կազմում հաշմանադամություն ունեցող անձինք չկան։ Վերոնշյալը արդյո՞ք կարող է հաշմանադամություն ունեցող անձանց կյանքի բարելավման ուղությամբ խոչընդոտել հարցին Սիփան Ասատրյանը պատասխանում է՝ «հաշմանդամություն ունեցող անձանց կողմից շատ ցանակալի է, երբ որոշում կայացնողները հաշվի նստեն այն խմբերի կարիքների հետ՝ որոնց համար որոշում է կայացվում։ Սա վերաբերում է ցանկացած որոշման, դա կլինի կառավարության, թե ՏԻՄ-երի կողմից։ Օրինակ՝ եթե ընդունվում է օրենք պետք է գիտակցել, որ այն տարածվում է հասարակության տարբեր շերտերի վրա և հաշմանդամություն ունեցող անձինք այն մեծ համայքն է կազմում, որին ևս այդ որոշումը վերաբերում է»,- նշում է Երևանի ավագանու «Իմ քայլը» անդամ Սիփան Ասատրյանը, հավելենք որ Երևանի ավագանու կազմը այն եզակիներից է, որտեղ ներառված է առնվազն մեկ հաշմանդամություն ունեցող անձ։
Սիփանի խոսքով ավելի քան կարևոր է՝ որոշում կայացնողների շարքում ներգրաված լինեն հաշմանդամություն ունեցող անձինք, առավել կարևոր է նրանց ներկայությունը ՏԻՄ-երում, քանի որ իրենք զբաղվում են այնպիսի կարևոր հարցերով ինչպիսիք՝ սոցիալական, միջավայրային ու այլ խնդիրները, այսինքն ահռելի մեծ ոլորտ է, դրված ՏԻՄ-երի պատասխանատվության տակ։ Ինչ վերաբերում է նախարարություններին Սիփանը մանրամասնում է․
«Գերատեսչությունները քաղաքականություն մշակողներ են, իհարկե քաղաքականություն մշակելը ևս շատ կարևոր է, թե որքանո՞վ հաշվի կառնվեն օրինակ՝ ներառականությունը այդ քաղաքականության մեջ, բայց վերջիվերջո, այդ ամենի իրականացումը դրվում է ՏԻՄ-երի վրա։ Դրա համար շատ կարևոր է, երբ համայնքի զարգացման կարևոր որոշումներում ներգրավված լինեն հաշմանդամություն ունեցող անձինք։ Սա կբարձրացնի նաև տվյալ մարմնի զգայունությունը և այսպես ասած՝ անընդհատ ձեռքը զարկերակին կլինի, թե ներգրավված հաշմանդամություն ունեցող անձի, թե տվյալ պետական մարմնի։ Վատագույն դեպքում, եթե անգամ որոշում կայացնողների շարքում լինել չի հաջողվել, գոնե անհրաժեշտ է նրանց հետ քննարկել, ներկայացնել կայացված որոշումը տարբեր խմբերի ներկայացուցիչների, տարբերակներից մեկը հանրային քննարկումն է, բայց դա ևս առանձին քննարկման թեմա է, թե արդյո՞ք ապահովված է շենքային մատչելիությունը և այլ կարևոր բաներ ևս։ Միշտ որևէ խումբ կարող է դուրս մնալ այդ քննարկումներից, դրա համար պետք է լինեն նաև թիրախային ընտրություն կատարել ու քննարկում ունենալ նրանց հետ»։
Խնդիրը հիմնականում ավելի բարդ է մարզերում, մինչև իր ավագանու կազմը ընդգրկվելը նախկին ավագանու կազմում եղել է Զարուհի Բաթոյանը, որը ևս հաշմանդմություն ունի, այսինքն՝ այս մասով կարելի է ասել Երևանը առաջադեմ է․ կատակում է Սիփանը։ Իր խոսքով առաջընթաց կա այս մասով, որը խոսում է այն մասին, որ ներգրավվածությունը ձևական բնույթ չի կրում։ Հաշմանդամություն ունեցող անձնանց ներկայությունը ավագանու կազմում զգոնացնող բնույթ է կրում ավելացնում է Սիփանն, ինչպես ինքն է նշում՝ վերջին թարմ դեպքը որն ապացույց է։
«Վերջերս, երբ Երևանի կենտրոնում վերակառուցվեց փակ շուկայի գետնանցումը, Մաշտոցի պողոտայում, ՏԻՄ-ը որոշում էր կայացրել, որ մատչելիությունը պետք է ապահովի այն մասնավոր ընկերությունը, որը կվերցնի գետնանցումը ու բիզնես գործունեություն կծավալի։ Թե հաշմանդամություն ունեցող անձանց համայնքը՝ Երևանում, և թե ես՝ որպես ավագանու անդամ, վրդոված բարձրաձայնեցինք այդ հարցը։ Նշեմ, որ ես կուսակցական երբեք չեմ եղել, ես միշտ ասում եմ՝ իմ կուսակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց համայնքն է։ Մեր համատեղ բարձրաձայնման արդյունքում մենք հասանք նրան, որ հարմարեցվելու են ոչ միայն այդ, այլև Երևանի ևս 10 գետնանցում, որոնք արդեն նախագծման փուլում են»-, նշում է Սիփանն ու հույս հայտնում, որ այս դեպքից հետո ՏԻՄ-երը կհասկանան, որ իրավունքների ապահովումը, ոչ թե պետք է թողնել մասնավորի կամ բիզնեսի հույսին, այլ համայքապետարանը ինքն է պարտավոր դա անելուն։
Սիփանի խոսքով օրինակ՝ Երևանում նոր ձեռք բերված բոլոր ավտոբուսները մատչելի են հաշամանդամություն ունեցող անձանց համար, բայց հակառակ պատկերն է մարզերում, ուստի հաշմանադմություն ունեցող անձինք այս պարագայում չպետք է թուլացնեն զգոնությունը, կոչ է անում նա։
Գյումրու ավագանու կազմում եթե լինեին հաշմանադամություն ունեցող անձինք կարո՞ղ էր պատկերը այլ լիներ, օրինակ՝ նոր հանրային տրանսպորտը ավելի հարամարեցված լիներ կամ միջավայրը ավելի ներառական դառանալուն նպաստեր, Սիփանը պատասխանում է,-«միանշանակ այո»։
«Որպեսզի ճիշտ ընկալվի ավելացնեմ՝ ես չեմ ասում, թե ես եմ կանգնած Երևանում դեպի ներառականությունը կատարվող դրական փոփոխությունների հիմքում, բայց պահանջատեր լինելն ու բարձրաձայնել շատ բան է փոխում։ Երբ Երևանում փոփոխվում էին վերելակները, ես ինքս զբաղվել եմ դրանց տեխնիկական նկարագրերի միջազգային չափանիշների թարգմանությամբ ու ներկայացրել այդ ժամանակվա փոխքաղաքապետին և խնդրել, որ այդ ձևաչափով դրվի մրցույթի։ Օրինակ՝ բրալյան նշումներով լինի կամ թվատախտակների բարձրությունը որքան լինի, որպեսի սայլակով տեղաշարժվող անձը կամ երեխաները դրանից օգտվեն»,- նշում է Սիփանն ու հավելում․- «չի կարելի ձեռքերը ծալած նստել, այլ պետք է ունենալ սեփական մասնակցությունը ցանկալի փոփոխության համար ու որոշում կայացնողներին հուշել, որ այդ որոշումները բոլորի համար են»։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան