Մայիսի 15-ին ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը, անդամներ՝ Վահան Դիշլանյանը և Նարինե Ղուկասյանը հանդիպում ունեցան Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ)։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն և գրասենյակի աշխատակիցները։
Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվեց բրալյան կաղապարների բարելավման, ընտրությունները տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի դարձնելու հարցերը և ներկայացվեց ԿԸՀ կայքի նոր գործիքները՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։
Կոալիցիայի անդամները ներկայացրեցին այն խնդիրները, որոնց հաշմանդամություն ունեցող անձինք բախվել են բրալյան կաղապարների օգնությամբ նախորդ ընտրություններին քվերակությանը մասնակցելիս։ Մասնավորապես առաջարկվեց փոփոխել ինչպես քվեաթերթիկի արտաքին տեսքը, այնպես էլ ՝ բրալյան կաղապարները։
Առաջարկվեց քննարկել նաև աուդիո նկարագրությունների ներդրման և կամավորների ներգրավման հարցերը։