«Դեպի ներառական Հայաստան» ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից։
Ծրագրի նպատակն է՝
- Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը Հայաստանում։
- Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման ջատագովում:
Ծրագրի խնդիրներն են՝
- Աջակցել Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ արդյունավետորեն խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ներառական օրենսդրության և քաղաքականության ընդունումն ու արդյունավետ կիրարկումը:
- Ստեղծել հզոր համայնքային շարժումներ՝ աջակցելու և խթանելու հաշմանդամության իրավունքահենք մոտեցումը:
- Մշտադիտարկել և զեկուցել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ներպետական օրենսդրության մասին:
Ծրագրի թիրախ խմբերն են՝
- Հաշմանդամություն ունեցող անձինք
- Հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամները
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները
- Սոցիալական աշխատողները
- Իրավաբանները
- Կրթական ոլորտի մասնագետները
- Առողջապահական ոլորտի մասնագետները
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.
Արդյունք 1. Հզոր և կայացած Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա, որն ընդգրկված է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված բոլոր նախաձեռնություններում, օրենսդրության և քաղաքականությունների մշակման մեջ:
Արդյունք 2. Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության և հավասար իրավունքների խթանմանն ուղղված ուժեղ առաջարկությունների և քաղաքականությունների ներկայացում:
Արդյունք 3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 2017-2020թթ. իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույցի ներկայացում, որը կներառի հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր իրավունքները:
Արդյունք 4. Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող ջատագովության գործողություններ՝ ուղղված կրթությանը, հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերատադրողական առողջության իրավունքին, ներառական սպորտին, մատչելիությանը, լսողության և տեսողության խնդիրներ անձանց, մտավոր և հոգեբանա-սոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին և հնարավորություններին, զբաղվածությանը, երեխաների իրավունքներին, ծնողական աջակցության խմբերին և այլն:
Արդյունք 5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ջատագովության նպատակով ստեղծված հզոր համայնքային շարժում
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։