Եվրոպական ﬕության ֆինանսական աջակցությամբ, «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրը կնպաստի և կխթանի մարդու հիﬓարար իրավուքի՝ քվեարկության իրավունքի իրացումը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և քաղաքացիների համակարգված ներգրավվածությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստմանը և մոնիթորինգին: Ծրագրի գործընկերները՝ ընտրություններում որպես դիտորդներ անﬕջանականորեն կներգրավեն քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության այլ խոցելի խմբերին՝ պահելով ընտրական իրավունքը բոլոր գործողությունների կիզակետում:
Գործողություններ
- Ընտրական գործընթացների մասին գիտելիքի ընդլայնում, հատկապես առաջին անգամ քվեարկողների շրջանում, և թափանցիկ ու վստահելի ընտրությունների կարևորության շեշտադրում, որի արդյունքում ընտրողների կամքը կարտահայտվի քաղաքական ներկայացվածության ﬔջ: Ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ծանոթանալու ներկայիս քաղաքական գործիչներին և քարոզարշավի ﬔթոդներին, ինչպես նաև իրենց իմաստալի մասնակցությունը բերելու Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում:
- Նախընտրական քարոզարշավի ընթացքում իրազեկ և բովանդակալից երկխոսության խթանում քաղաքական կուսակցությունների և թեկնածուների ﬕջև՝ լրատվաﬕջոցների և սոցիալական ﬔդիայի հզորացման և ներգրավման ﬕջոցով:
- Լրատվաﬕջոցների ներկայացուցիչների ուսուցանում և օժանդակում՝ ընտրական խախտուﬓերն ի հայտ բերելու և զեկուցելու հարցում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում սոցիալական ﬔդիայի բովանդակության այլընտրանքային մոնիթորինգի իրականացում՝ ներկայացնելով եզրակացություններ և առաջարկներ լայն հասարակությանը և ի հայտ բերված թերությունները շտկելու հետագա գործողություններում ներգրավելով քաղաքական կուսակցություններին ու պատասխանատու պետական մարﬕններին:
- Ընտրությունների ընթացքում խախտուﬓերի արձանագրում տեղական դիտորդական առաքելության ﬕջոցով՝ Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովման անհրաժեշտության վերաբերյալ գիտելիքի տարածում ընտրողների և լայն հասարակության շրջանում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց գիտելիքների ընդլայնում և խորացում՝ ընտրությունների դիտորդական առաքելության և մտավոր հաշմանդամություն ունեցող քվեարկողների, հաշմանդամություն ունեցող առաջին անգամ քվեարկողների ժողովրդավարական իրավունքների խթանման վերաբերյալ:
- Ընտրատեղամասերի աշխատակիցների իրազեկության և կարողությունների բարելավում՝ քաղաքական մասնակցության համար հավասար հնարավորությունների ապահովելու ﬕջոցով, ինչպես ամրագրված է Հայաստանի Ընտրական օրենսգրքում և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում:
- Ընտրություններից հետո ծրագիրը կհրապարակի ուսուﬓասիրություն, որը կվերլուծի Ազգային ժողովի ընտրությունները քաղհասարակության և հասարակության խոցելի խմբերի տեսանկյունից: Սա նշանակալի ներդրում կլինի ընտրական բարեփոխուﬓերի վերաբերյալ հետագա քննարկուﬓերում և կծառայի Հայաստանում բարենպաստ ﬕջավայրի, ավելի ներառական, վստահելի և թափանցիկ ընտրական գործընթացների ապահովման համար:
Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: