Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է մշակել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հեշտ ընթերցվող (easy-to-read) տարբերակը, ինչի համար հայտարարում ենք մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։
Աշխատանքի նկարագրություն՝
- Մշակել կոնվենցիայի հոդվածների հակիճ, հստակ, պարզ, հեշտ բովանդակությունը,
- Յուրաքանչյուր հոդվածի համար մշակել գրաֆիկական լուծում, որի իրավունքները պաշտպանված կլինեն,
- Մշակել ձեռնարկի ամբողջական դիզայնը,
- Տրամադրել գրաֆիկական լուծումների png տարբերակները, ամբողջական ֆայլից առանձին,
- Տրամադրել ձեռնարկի վերջնական տարբերակը,
- Համագործակցել ծրագրային թիմի հետ։
Պահանջվող որակավորում`
- Հեշտ ընթերցվող նյութերի պատրաստման փորձ
- Գրաֆիկական ծրագրերի տիրապետում
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածություն,
- Հայերեն գրելու գերազանց հմտություններ՝ հստակ, հակիրճ և լավ մշակված գրավոր բովանդակություն պատրաստելու ունակությամբ։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- CV (հայերեն կամ անգլերեն),
- նախկինում իրականացրած համանման աշխատանքի օրինակ,
- գնային առաջարկ։
Վերը նշված նյութերը կարող եք մինչև հուլիսի 10-ը (ներառյալ) ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Հեշտ ընթերցվող ձեռնարկ»։
Հարցերի դեպքում կարող եք գրել վերը նշված էլ. փոստին կամ զանգահարել (+374 77) 043 042 հեռախոսահամարին։
Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: